1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

23 համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ՏԸՀ-ները չեն ստացել

23 համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր 
ճանաչելու մասին դիմումներ ՏԸՀ-ները չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության 23 համայնքում 2019 թվականի հունիսի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի  մեկ դիմում՝ Գորայք համայնքի  թիվ 34/3   տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվաերկության կարգի վերաբերյալ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]