1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ջրբացթողումները սկսվել են հունիսի 9-ից, ու հունիսի 10-ի դրությամբ արդեն լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 1 միլիոն 405 հազար խորանարդ մետր: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի 10-ին Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին՝ ծովի մակերեւույթից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սեւան թունելային ջրատարով 2019 թվականի ապրիլից մինչեւ հունիսի 10-ը Սեւանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 827 հազար խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]