Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շտապօգնության բյուջեն կավելանա 1 մլրդ դրամով. սպասվում է աշխատավարձերի բարձրացում

  Շտապօգնության բյուջեն կավելանա 1 մլրդ դրամով. սպասվում է աշխատավարձերի 
բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Շտապօգնության» ծառայության բյուջեն մյուս տարի կավելանան մոտ 1 մլրդ դրամով: Դա կբերի աշխատավարձերի բարձրացման, աշխատակիցների թվի ավելացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել ենք «Շտապօգնության» բյուջեի մոտ 1 մլրդ դրամի աճ: Դա նշանակելու է թե աշխատավարձի բարձրացում, թե հավելյալ խմբերի ներգրավում, որպեսզի կարողանան կանչերը ժամանակին սպասարկել»,-ասաց Թորոսյանը:

Նա դժվարացավ ասել, թե որքանով կբարձրանան աշխատավարձերը, տարբեր տեղեր կարող է բարձրացումը տարբեր չափով լինել: Նախարարը հավաստիացնում է՝ բարձրացումը շոշափելի կլինի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]