Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակներում Հայաստանի ձգտումները. Պուտինը կայցելի Հայաստան

  ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակներում Հայաստանի 
ձգտումները. Պուտինը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված մեր երկրի ձգտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանում բարձր են գնահատել տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Եվ մենք տեսնում ենք Հայաստանի նախագահության ձգտումը, արժանի կերպով անցկացնել ընթացող տարին: Դրա ապացույցն է այստեղ հաջող անցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես գիտեք, որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այսինքն՝ երկրների ղեկավարների մակարդակով: Իհարկե, մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին»,- ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նաև հունիսի 10-ին ԵԱՏՄ-ի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպած խորհրդարանական լսումները:

«Երեկ ՀՀ Ազգային ժողովում ընթացան ԵԱՏՄ ինտեգրացիոն խնդիրների վերաբերյալ առաջին խորհրդարանական լսումները: Անցավ առարկայական քննարկում կառավարության անդամների, ԵԱՏՄ անդամ երկրների և ՉԺՀ դեսպանների, փորձագետների, հասարակական սեկտորի անդամների միջև, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր առնչվում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիային: Պետք է ասեմ, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար շփման մեջ են մեր ընդհանուր ինտեգրացիոն միությունների համատեղ միջոցառումների շրջանակում»,- նշեց Կոպիրկինը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերը:

«2018թ. տվյալներով մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 11%-ով՝ հասնելով գրեթե 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ներքին առևտրի ավելի քան 27%-ը: Սա հիանալի ցուցանիշ է»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Հայաստանի Հանրապետությունը 2019թ. ստանձնել է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]