Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անիմացիոն կինոյի խոշորագույն փառատոնն Է բացվել Ֆրանսիայում

Անիմացիոն կինոյի խոշորագույն փառատոնն Է բացվել Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում բացվել Է Միջազգային 42-րդ անիմացիոն փառատոնը, որն ամեն տարի Անսի լճի ափի համանուն քաղաքում հավաքում Է ավելի քան 70 երկրի լավագույն մուլտիպլիկատոր-նկարիչներին: Իր կարգի մեջ ամենահեղինակավոր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել հունիսի 10-ի երեկոյան, «Բոնլյո» ազգային թատրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձության վայրից:

Հունիսի 11-ից մինչեւ 14-ն անցկացվող փառատոնի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կբացվի Եվրոպայում խոշորագույն Միջազգային անիմացիոն կինոշուկան՝ MIFA-ն (International animation film market): Միջազգային ժյուրին փառատոնին մասնակցելու համար ընտրել Է 210 ֆիլմ՝ ավելի քան 3 հազար հայտարարված աշխատանքներից: Անսիում անցկացվող փառատոնը եւ MIFA կինոշուկան հնագույն եւ ամենանշանակալի իրադարձություններից մեկն Է անիմացիայի աշխարհում: Ստուգատեսը ծնվել Է «Անիմացիայի միջազգային օրերը» հատուկ մուլտիպլիկացիոն սեկցիայից, որը հայտնվել Է 1956 թվականին Կաննի փառատոնում: 1960 թվականին որոշում Է ընդունվել սեկցիայի հիմքի վրա կազմակերպել առանձին ինքնուրույն անիմացիոն փառատոն, որն սկզբնական շրջանում կանոնավոր կերպով չԷր անցկացվում: Այդ ժամանակ Էլ հիմնվեց Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիան: Ավելի ուշ փառատոնի շրջանակներում սկսեց գործել նաեւ անիմացիոն կինոշուկան, ուր ամեն տարի ամբողջ աշխարհից այցելում են ճյուղի 7 հազարից ավելի մասնագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]