Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղազախստանում ոստիկանությունը շուրջ 700 մարդ Է բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար

Ղազախստանում ոստիկանությունը շուրջ 700 մարդ Է բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին լրագրողներին հայտնել Է Ղազախստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը: «Առաջին օրը 500 մարդ Էր ձերբակալվել հանրահավաքների ժամանակ: Երկրորդ օրը մոտավորապես 200 մարդ Է տեղափոխվել ոստիկանություն»,- պատմել Է Օրազը:

Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում շորջ 500 մարդ Է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, Նուր Սուլթան եւ Ալմաթի քաղաքներում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» ծայրահեղական կազմակերպության ակտhվ կողմնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին «անօրինական հանրահավաքներ են կազմակերպել ընտրությունների ժամանակ հասարակական իրադրությունն ապակայունացնելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]