Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ ունեցավ հայրենիքում

Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ ունեցավ հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջութակահար, բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Երևանում կայացած համերգին կատարեց Սերգեյ Պրոկոֆևի, Մաքս Բրուխի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում հնչեցին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև` Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։

«Խաչատրյանի հետ երկար էինք մտածում ծրագրի մասին և կանգ առանք այս երկու կոմպոզիտորների գործերի վրա: Բրուխի սերենադը Հայաստանում երբեք չի կատարվել, իսկ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան մեր նվագախմբի սիրելի ստեղծագործություններից է, քանի որ թույլ է տալիս ցույց տալ նվագախմբի բոլոր հնարավորությունները: Այս գործը լի է սարկազմով, ինտելեկտուալ հումորով»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

Անդրադառնալով Սերգեյ Խաչատրյանի հետ համագործակցությանը՝ դիրիժորն ասաց, որ Սերգեյը սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերն է, ում հետ հանդես են գալիս ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:  «Այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ է բնակվում Խաչատրյանը, քանի որ տարբեր երկրներում, երբ խոսվում է հայկական մշակույթի մասին, հիշում են Սերգեյ Խաչատրյանին, ով ներկայացնում է Հայաստանը: Նա այսօր աշխարհի տասը լավագույն ջութակահարներից է»,-շեշտեց Սմբատյանն ու հավելեց՝ էական է, որ այն դրական հույզերը, որոնք կան նվագախմբի ու ջութակահարի միջև փոխանցվեն երաժշտասերներին:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտդաշնակահարների ընտանիքում։ Ինը տարեկանում առաջին անգամ որպես մենակատար  հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Վաղ տարիքից մենահամերգներով ելույթ է ունեցել Հայաստանում և աշխարհի շուրջ 50 երկրում։ 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]