Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանը իտալացի գործարարների հետ քննարկել է համագործակցության հարցեր

Վաչե Տերտերյանը իտալացի գործարարների հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 10-ին աշխատանքային հանդիպումների շարք է ունեցել Երևանում և Գյումրիում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած իտալական մի շարք կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը պանելային քննարկումներ է ունեցել շինարարական և ինժեներական լուծումների մեջ մասնագիտացված ու եվրոպական սմարթ քաղաքների նախագծմամբ զբաղվող DBA Group ընկերության, կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ և կառավարմամբ զբաղվող իտալական ամենախոշոր A2A ընկերության, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացված AMUT կազմակերպության պատասխանատուների հետ։   

Իտալացի գործարարների հետ զրույցում Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ հայակական կողմը հետաքրքրված է իտալական բիզնեսի ու կապիտալի ընդարձակ ներգրավվածությամբ և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ներդրումային միջավայր ու պայմաններ տարաբնույթ մրցակցային ծրագրերի և գաղափարների իրականացման համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում տեսնել իտալական նորարարական տեխնոլոգիաները»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ Հայաստանը բաց է համարձակ բիզնես նախագծերի զարգացման համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]