Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Նիկոլ Փաշինյանը նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ