1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը

Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երազում է Հայաստանի Հանրապետությունը 15-20 տարի անց դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 10-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում:

«Աշխարհը անկանխատեսելի է, դժվար է, պրոբլեմատիկ է, բայց մենք փոքր լինելով հսկայական հնարավորություններ ունենք, եթե միացյալ լինենք ու հստակ ծրագիր ունենանք, թե ուր ենք գնում: Մենք կարիք ունենք Հայաստանի, որը կլինի ոչ թե ծրագրավորողների Հայաստան, այլ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և մաթեմատիկայի կենտրոն: Դրա համար տարբեր բաղադրիչներ են պետք: Այդ բաղադրիչներից մեկը ճանաչելիությունն է: «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցները եկել էին բացահայտելու Հայաստանը, և մենք պետք է օգնենք իրենց այդ հարցում, քանի որ միայն այդ ճանապարհով կարող ենք 15-20 տարի հետո  լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը, և սա է իմ երազանքը»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ պետության պարագայում չափը կարևոր չէ, և Հայաստանը փոքր լինելով կարող է լինել գեղեցիկ երկիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]