Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի պետնախարար

ConiFA-ի առաջնության օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է միավորելու սերունդներին. Արցախի 
պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը ConiFA-ի` ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված պետությունների առաջնության օրերին կառուցած կամուրջը համարում է հնարավորություն՝ սերունդներին միավորվելու վեհ գաղափարների շուրջ: «Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունն այլևս իրողություն է: Մարզական այս մեծ տոնը, համոզված եմ, երկար է մնալու մեր հիշողության մեջ: Վստահ եմ, որ այս օրերին կառուցած կամուրջը հնարավորություն է ընձեռելու սերունդներին միավորվելու վեհ գաղափարների շուրջ, բարի կամքով, իսկ ճանաչողության հարցում սահմանները միշտ բաց են լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ մարզիկներին ու մարզասերներին բուռն ու տպավորիչ օրերի համար: Փաստելով, որ հենց նրանց ակտիվությունն է հնարավորություն ընձեռում հետադարձ հայացք ձգել կազմակերպչական այն մեծ շղթային, որն իրականացվել է ամիսներ շարունակ:

ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Արցախի Հանրապետությունը հունիսի 1-9-ը հյուրընկալեց 12 թիﬔրի. Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերում մրցեցին Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային հավաքականները: Սա առաջին անգամ էր ԿՈՆԻՖԱ-ի պատմության մեջ, երբ խաղերը տեղի են ունեցել միաժամանակ 4 մարզադաշտերում: CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝  արժանանալով  գավաթի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]