Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի մրցանակի արժանացան տարբեր բնագավառների 26 ներկայացուցիչներ

ՀՀ նախագահի մրցանակի արժանացան տարբեր բնագավառների 26 ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի, բնական գիտությունների, արվեստի, բժշկագիտության և այլ բնագավառների զարգացման համար մրցանակներ հանձնեց ոլորտների 26 ներկայացուցիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում նախագահը մրցանակակիրներին շնորհակալություն հայտնեց պետությունն ու պետականությունը պաշտպանելու ու շենացնելու համար:

«Այսօրվա այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է նրա, որ աշխատանքը, գիտելիքը, ծառայությունը, վաստակը և նվիրումը երբեք չեն կորցնում իրենց արժեքը, դրանք միշտ ունենալու են իրենց գնահատականը:

Տարբեր ժամանակներում հայրենիքը միշտ ընկալվել է նույն կերպով` որպես սրբություն, անկախ նրանից` ունեցել ենք պետականություն, թե ոչ: Այսօր, երբ մենք պետականությունը, որպես հանրապետություն ունենք արդեն ավելի քան 100 տարի, մենք կերտում ենք մեր պատմության ևս մեկ էջը: Ես լիահույս եմ, որ այդ էջը լինելու է էջ մեր մնայուն դերակատարության մասին, էջ` մեր ինքնության և յուրահատկության մասին, էջ` մեր տնտեսական և մշակութային հաջողությունների մասին, էջ` համահայկական և համազգային միասնական հաղթանակների մասին: Այդ էջը գրվում է ամեն պահ, ամեն ժամ, գրվում է իրական կյանքում, իրական գործերով: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում, ունի պետականության իր անհատական ըմբռնումը, սակայն այդ ըմբռնումը պետք է ունենա մեկ նպատակ` հայրենիքը, Հայաստանը և Արցախը տեսնել միասին, կուռ և համախմբված, ուժեղ և զարգացած, պաշտպանված և օրենքով առաջնորդվող

Շնորհակալ եմ բոլորիդ և ի դեմս ձեզ բոլոր նրանց, ովքեր պետություն ու պետականություն պաշտպանելը, երկրի շենացնելը հասկանում են հանուն հայրենիքի գոնե մեկ մոմ վառել, ովքեր գերադասում են գոնե մեկ քար դնելով ամրացնել պետության շենքը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ միասին աշխատելու են մրցանակը միջազգային դարձնելու ուղղությամբ:

«Շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր աջակցության համար, այն բանի համար, որ հնարավորություն եք տալիս, որպեսզի Հայաստանում այս կարևոր նախաձեռնությունը շարունակվի: Մենք միասին կաշխատենք այս մրցանակն էլ ավելի կարևոր ու միջազգային դարձնելու ուղղությամբ»,- նշեց Ժան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների հիմնման օրից ի վեր (2001-2019թթ.) 405 անհատներ և կազմակերպություններ են արժանացել մրցանակի, այդ թվում` միջազգային: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]