Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:

Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբեն­կյանի 150-ամյակը: Համոզված եմ, այն մեծ հնարավորություն կընձեռի մեր երկ­կողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և նախաձեռնություններով համալրելու համար:

Վստահ եմ, որ համա­տեղ ջանքերի շնորհիվ նոր շունչ և որակ կհաղորդենք մեր համագոր­ծակ­ցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]