Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու ամուսինը դարձավ 98 տարեկան

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու ամուսինը դարձավ 98 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգի դուքսը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հունիսի 10-ին տոնում Է ծննդյան 98-րդ տարեդարձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նորին թագավորական մեծությանը՝ Էդինբուրգի դուքսին, ծննդյան շատ երջանիկ 98-րդ տարեդարձ ենք մաղթում այսօր»,-ասված Է բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերում:

Երեկոյան Լոնդոնում արքայազնի ծննդյան օրը կնշեն հրավառությամբ: Ֆիլիպն ինքը, ինչպես սպասում են ԶԼՄ-ները, այդ օրը կանցկացնի տանը՝ Նորֆոլքի կոմսության Սանդրինգհեմյան պալատում: Հանգստյան օրերին իր այսպես կոչված պաշտոնական ծննդյան օրն Է տոնել նաեւ Եղիսաբեթ Երկրորդն ինքը: Արքայազն Ֆիլիպը, որը դադարեցրել Է պաշտոնական պարտականությունների կատարումը, կնոջ ծննդյանն օրը ներկա չի եղել: Ավանդական շքերթին եղել են բրիտանական թագավորական ընտանիքի մնացած անդամները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը հուլիսին կթողնի այդ պաշտոնը: 1748 թվականից ի վեր Բրիտանիայի միապետի պաշտոնական ծննդյան օրը նշվում Է հունիսի առաջին, երկրորդ կամ երրորդ շաբաթ օրը՝ կախված եղանակից: Թագուհին իսկական ծննդյան օրը տոնել Է ապրիլին. լրացել Է նրա 93-ամյակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]