Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Android-սմարթֆոններում «բնածին» վիրուս են գտել

Android-սմարթֆոններում «բնածին» վիրուս են գտել
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքերներն Android գործառական համակարգով աշխատող սմարթֆոններում վիրուսներ են տեղակայել դեռ մինչեւ դրանց վաճառքները: Այդ մասին իրենց բլոգում հայտնել են Google ընկերության մասնագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում Է Triada ընտանիքի ծրագրերին, որոնք նախատեսված են սարքերում գովազդի զետեղման եւ սպամի տարածման համար: Ինչպես պարզել են Google-ում, այդ տեսակի Android-տրոյանները կարող են նախատեղակայված լինել:
Նման տիպի գրոհը կատարվում Է ծրագրային ապահովման կողմնակի մատակարարների միջոցով, որոնք արտադրող ընկերություններին օգնում են լրամշակելու ֆունկցիոնալը կամ նրանց պատրաստի արտադրանք են տրամադրում: Դրանց ծառայություններին են դիմում մեծ թվով կազմակերպություններ:
Google-ը չի հայտնում մանրամասները, թե հաքերներն ինչպես են խաբում սոֆտի մշակողներին եւ վիրուս դնում Android-ում: Սոսկ հաղորդվում Է, որ նրանք կարող են թաքնված վիրուս տեղակայել ոչ միայն սմարթֆոններն արտադրելիս, այլեւ ավելի ուշ՝ նորացման հետ:
Թե սմարթֆոնների կոնկրետ որ արտադրողներն են ենթարկվել Triada վիրուսով հարձակման, չի նշվում: Սակայն հայտնի Է, որ 2017 թվականին այդ վնասաբեր ծրագրի տարատեսակը գտել են Չինաստանի Leagoo եւ Nemu ընկերությունների սարքերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am