Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների նախագծեր

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի քանի օրենքների 
նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերն ընդունվեցին ԱԺ-ի հունիսի 10-ի արտահերթ նիստում:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման ուղղությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պարտավորվում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նույն նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ակտում: Այս պարտավորության իրականացման համար օրենքով սահմանված է ժամկետ՝ մինչև 2019-ի հուլիսի 1-ը, պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, ներկայում հնարավոր չէ ապահովել պարտականության իրականացումը, ինչը ստիպում է օրենսդրից հայցել 1 տարվա լրացուցիչ ժամկետ, որ ապահովվի օրենքով սահմանված կարգադրագրերի պատշաճ իրականացումը »,-ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Նախագիծը ստացավ 109 կողմ ձայն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց Խաչիկյանը:

Նա նշեց՝ ըստ էության խնդիրն այն է, որ մինչև այս փաստացի գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձևակերպումն օրենսգրքով: «Դրանով պայմանավորված նախագծի շրջանակում առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքով, թե նաև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով», ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր:

Խաչիկյանի խոսքով՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն, ըստ էության, լուծվում է պետական կառավարման համակարգում կարևորագույն մարմիններից մեկի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը:

Նախագիծը ստացավ 92 կողմ, 15 դեմ ձայներ, ձեռնպահ էր 1 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]