Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Ասրյանի մեկնարկող հուշամրցաշարին մասնակցում է 84 շախմատիստ 9 երկրից

Կարեն Ասրյանի  մեկնարկող հուշամրցաշարին մասնակցում է 84 շախմատիստ 9 երկրից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2019 թ. հունիսի 10-20-ը Երևանում կազմակերպում է Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ  միջազգային բաց մրցաշարը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 18.00-ին, Երևանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 9 երկրների՝  Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի,  Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, Ղազախստանի 84 շախմատիստներ:

Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել  լրացնելու գրոսմայստերի նորմա:

Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ:   Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]