Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում Է 70,76 տոկոս ձայներով

Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում Է 70,76 տոկոս ձայներով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում Է պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Պետրովը:

«Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հավաքել Է ձայների 70,76 տոկոսը»,- հրապարակել Է նա քվեարկության նախնական արդյունքները: Պետրովի տվյալներով՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաեւան ստացել Է ընտրողների ձայների 5,2 տոկոսը, լրագրող եւ քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը՝ 16,2 տոկոսը: Տոկաեւը շնորհակալություն Է հայտնել իր թիմին կատարած աշխատանքի համար, իսկ քաղաքացիներին՝ ցուցաբերած վստահության համար: Նա նաեւ մեկնաբանել Է կայացած քվեարկությունը, նշելով, որ երկրում քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացել Է: Պետության ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 9-ին: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, բաց ու հանգիստ պայմաններում: Ղազախստանում նախագահին ընտրում են հինգ տարով: Ընտրություններին մասնակցության շեմ չկա, ընտրությունները կայացած կճանաչվեն ամեն դեպքում: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]