Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում շինարարական ամբարձիչն ընկել Է բազմահարկ շենքի վրա, կան զոհեր

ԱՄՆ-ում շինարարական ամբարձիչն ընկել Է բազմահարկ շենքի վրա, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դալլասում (ԱՄՆ-ի Տեխասի նահանգ) մեկ մարդ Է զոհվել, եւս առնվազն վեցը տուժել են բազմահարկ բնակելի շենքի վրա աշտարակավոր ամբարձիչի ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP-ն:

Շինարարական աշխատանքների ժամանակ գործի դրված ամբարձիչն ընկել Է սաստիկ քամու պատճառով: Այն ընկել Է քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի համալիրի հինգհարկանի շենքի վրա: Տեղի օդերեւութաբանական կայանների տվյալներով՝ Դալլասում եւ հարեւան քաղաքներում վերջին ժամերին դիտվել են հուժկու փոթորիկներ եւ կարկուտ: Տրածաշրջանի ավելի քան 220 հազար բնակիչ մնացել Է առանց Էլեկտրականության, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]