Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրություններում հաղթել Է իշխող կուսակցության թեկնածուն

Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրություններում հաղթել Է իշխող կուսակցության թեկնածուն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների՝ հունիսի 9-ին Թբիլիսիի Մթածմինդայի ընտրատարածքում կայացած երկրորդ փուլում հաղթել Է «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Կախաձեն ստացել Է ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու փաստաբան Շալվա Շավգուլիձեն՝ մոտավորապես 40 տոկոսը: Խորհրդարանի միջանկյալ ընտրությունները նշանակվել Էին ազատված պատգամավորական մանդատի կապակցությամբ. որը պատկանում Էր նախագահական ընտրություններում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլիին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]