Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Լևոն Արոնյանը դեռևս 3-րդն է Norway Chess մրցաշարում

Լևոն Արոնյանը դեռևս 3-րդն է Norway Chess մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Նորվեգիայի գերխոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Norway Chess  մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Դին Լիժենն էր: Դասական պարտիան գրոսմայստերներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ արագ շախմատում ևս 97-րդ քայլին շախմատիստները կիսեցին միավորը:

Այժմ Արոնյանը երկրորդ տեղում է և ունի 6 միավոր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է 8 միավորով:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ