Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

 Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]