Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիջիում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկեց 192 կգ և հրեց 227 կգ: Երկամարտի 419 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս մասնակիցներից Արմեն Գրիգորյանը 6-րդ (երկամարտ` 309 կգ), Ռաֆիկ Հարությունյանը` 6-րդ (երկամարտ` 334 կգ), Կարեն Ավագյանը 4-րդ (երկամարտ` 341 կգ), իսկ Արփինե Դալալյանը 4-րդ տեղերում էին ( երկամարտ` 241 կգ):  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ