Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Ռեալ»-ը պաշտոնապես ներկայացրեց Էդեն Ազարին

«Ռեալ»-ը պաշտոնապես ներկայացրեց Էդեն Ազարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարեց Էդեն Ազարի տեղափոխության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բելգիացին «արքայական ակումբ»-ի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` նախատեսված մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: «Ռեալ»-ը Ազարին իր երկրպագուներին կներկայացնի հունիսի 13-ին` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:

Ֆուտբոլիստի տրանսֆերը ռեկորդային է` 88,5 միլիոն ֆունտ ստերլինգ: «Չելսի»-ն նաև բոնուսները կստանա Ազարի գրացած ցուցանիշներից` 40 միլիոն ֆունտ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ