1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունն առաջարկում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողների աշխատավարձն անկախ չափից հարկել 5000 դրամով

Կառավարությունն առաջարկում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու 
աշխատողների աշխատավարձն անկախ չափից հարկել 5000 դրամով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների մոտ վարձու աշխատողներն անկախ աշխատավարձի չափից վճարեն  5000 դրամ հարկ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկմանն ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Հիմա, եթե ԱԺ-ն ընդունի կառավարության առաջարկը և սահմանվի 23% համահարթ եկամտային հարկի դրույքաչափ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտների մոտ աշխատողներն իրենց եկամտային հարկերը վճարելու են ոչ թե 23%  հաշվարկված չափով, այլ ֆիքսված  5000 դրամ»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ միկրոձեռնարկատիրության համար նախատեսվում է, որ լինի առավելագույնս պարզ համակարգ: Նախարարը շեշտեց, որ ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է լինելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]