1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանյան բանկերից մեկը ֆինանսապես աջակցելու է «Կոմիտաս 150» փառատոնի միջոցառումների իրականացմանը

Հայաստանյան բանկերից մեկը ֆինանսապես աջակցելու է «Կոմիտաս 150» փառատոնի 
միջոցառումների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Արդշինբանկի միջև ստորագրված պայմանագրի շրջանակում բանկը դարձավ «Կոմիտաս 150» փառատոնի գլխավոր հովանավորը՝ նվիրաբերելով 20 մլն ՀՀ դրամ: Արդշինբանկի միջոցներով կիրականացվեն հոբելյանական մի շարք հրատարակությունների տպագրություն, համերգների և այլ միջոցառումների կազմակերպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերը պայմանագիրը ստորագրեցին հունիսի 7-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Կոմիտասի 150-ամյա հոբելյանը մեր ազգի համար մեծ նշանակություն ունի: Ադշինբանկի աջակցությունն ու հովանավորությունը նշանակալի դեր կունենա  հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման հարցում: Աջակցությունը լինելու է ոչ միայն «Կոմիտաս» միջազգային  գիտաժողով-փառատոնին, այլև ուղղվելու է հրատարակություններին, համերգային շարքերին»,-նշեց Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորեց բանկին մեծագույն հոգևոր դեմքերից մեկի`Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումների իրականացմանը մասնակցություն ունենալու համար: «Կարծում եմ` դա յուրաքանչյուր մասնավոր կազմակերպության, գործարարի համար պատվաբեր է: Մեզ համար չափազանց կարևոր է պետություն- մասնավոր հատված համագործակցությունը, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ լինելու չափանիշներից մեկը հենց մասնավորի աջակցությունն է մշակույթի ոլորտին, ինչի կարիքը մենք շատ ունենք»,-ընդգծեց Խզմալյանը:

Նա շեշտեց, որ որևէ միջոցառմանն աջակցելը չի նշանակում հովանավորել միայն այդ նախաձեռնությունը: «Նման համագործակցությունն առողջացնում  է մշակութային մթնոլորտը, միջավայրը, իսկ մշակույթի գերակայությունն ու դիրքավորումը հասարակության մեջ մարդկային հումանիստական արժեքների, հանդուրժողականության հաստատումն է, աշխարհում հավասարը հավասարի հետ հաղորդակցվելու գիտակցումը, և սա հասարակական լավատեսության կարևոր հանգամանք ու պայման է»,-եզրափակեց նախարարի տեղակալը:

Արդշինբանկի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս հրավերը: «Մեր համագործակցությունը նախարարության հետ առաջին անգամը չէր: Բանկի սոցիալ կորպորատիվ պատասխանատվության շրջանակում է հայ մշակույթի կողքին լինելը: Համոզված եմ, որ համագործակցությունը լինելու է շարունակական ու բեղուն»,-ասաց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ նշեց, որ 2019 թվականը բացառիկ է հայ ժողովրդի համար, քանի որ լրանում է ոչ միայն Կոմիտասի, այլև Հովհաննես Թումանյանի  150-ամյակը, և հոբելյաններն անցկացվում են պետական բարձր հովանու ներքո: Նա  հիշեցրեց, որ այս հոբելյաններն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր  իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում և անցկացվում են հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

«Հույս ունեմ, որ այս համագործակցության շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկարողանանք պատշաճ կերպով արժևորել ու նշանավորել այս կարևոր հոբելյանը»,-իր խոսքն ավարտեց վարչության պետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]