Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը պատրաստվում Է նոր մեղադրանքներ առաջադրել Ջուլիան Ասանժին. WikiLeaks

ԱՄՆ-ը պատրաստվում Է նոր մեղադրանքներ առաջադրել Ջուլիան Ասանժին. WikiLeaks

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ Է պատրաստել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Հունիսի 7-ին այդ մասին կազմակերպությունը հայտնել Է Twitter-ի պաշտոնական Էջում:

«Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում Է առաջադրել նոր՝ նախորդին փոխարինող մեղադրանք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մինչեւ հունիսի 14-ին այն ժամկետի լրանալը, որը հատկացված Է (ԱՄՆ) նրա արտահանձնման պահանջի քննարկման համար»,- ասված Է հայտարարության տեքստում:

Նշված Է, որ մեղադրանքը կառաջադրվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վարձված իրազեկիչ Սիգուրդուր Տորդարսոնի ցուցմունքների հիման վրա, որը բանտարկության Է դատապարտված փաստաթղթերի կեղծման, խարդախության բազմաթիվ դեպքերի եւ մանկապղծության համար:

Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը, WikiLeaks-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները կատարել են դատապարտյալի «մանրամասն հարցաքննություն»՝ Ջուլան Ասանժին նոր մեղադրանք առաջադրելու նպատակով: Ավելի վաղ WikiLeaks-ը Twitter-ում հայտնել Է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու շուրջ դատաքննությունը հունիսի 14-ին հետաձգելու մասին, որը պետք Է կայանար հունիսի 12-ին: Դատական լսումները տեղի կունենան Լոնդոնի Բելմարշ մագիստրատական դատարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]