Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՏՁՄ նախագահի Թայբեյ աշխատանքային այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ

ԱՏՁՄ նախագահի Թայբեյ աշխատանքային այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք 
գործնական պայմանավորվածություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հունիսի 2-5-ը Թայբեյ աշխատանքային այցի ընթացքում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել՝ քննարկելով համատեղ ծրագրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ԱՏՁՄ նախագահը մասնակցել է աշխատանքային ճաշի, որի շուրջ քննարկվել են ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ նախագծեր։

Առաջիկայում նախատեսվում է գործարարների այցը Հայաստան։ TAITRA-ի (Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհրդի) ներկայացուցիչների հետ հանդիպմանը նույնպես քննարկման թեման համատեղ ներդրումային ծրագրերն են եղել։

Թայթունգի ազգային համալսարանի (National Taitung University) ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հեղինակավոր այս բուհում ուսումն անվճար շարունակելու նպատակով ԱՏՁՄ-ի «Արմաթ» լաբորատորիաների 10 սաների կրթաթոշակ տրամադրելու և ուսումն անվճար շարունակելու վերաբերյալ։

Աշխատանքային այցի ընթացքում Ալեքսանդր Եսայանին է հանձնվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին ուղղված հրավերը՝ Թայբեյ այցելելու և National Chiao Tung համալսարանի ղեկավարների հետ քննարկելու ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիրը։ «Խելացի» գյուղատնտեսության զարգացման նպատակով համագործակցության մեկնարկը տրվել է մարտին, Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]