Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի 
ներկայացուցիչների հետ

ՍԱՆԿՏ  ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ իրենց հյուրընկալվելու հրավերը չմերժելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարբեր պետություններ այցերի ընթացքում արդեն լավ ավանդույթ են դարձել նման հանդիպումները հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Նման հանդիպումները շատ կարևոր են։ Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն, նոր Հայաստանը շատ մեծ ձգողականություն ունի և պետք է ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար։ Պետք է յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, և Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները այդ նպատակի համար են։ Պետք է այդ հպարտությունը ոգևորի, որ իրենց քայլն անեն ու իրենց ներդրումն ունենան հայրենիքի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում բուռն զարգացումներ են տեղի ունեցել, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման վրա։

«ՀՀ-ում անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ, և այս ընթացքում մեր վստահությունը գնալով ավելի է մեծանում, որ մենք պետք է կարողանանք ու կարողանալու ենք լուծել մեր առջև դրված կարևորագույն խնդիրները։ Կարևորագույն խնդիրն է Հայաստանը դարձնել մրցունակ, ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե տարածաշրջանային, թե միջազգային առումով։ Եվ մենք իրար հետ քայլում ենք այդ ճանապարհով։ Մենք այս տարի եռամսյակի առումով ունենք մեծ հաջողությունները։ Ապրիլին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 9.2%։ ՀՀ-ում տնտեսական գործունեության ազատ դաշտ պետք է ձևավորվի, այդ գաղափարը ներդրել ենք ու կյանքի ենք կոչում։

Հեղափոխությունից հետո փոխվեց այն, որ մեզ հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, պրիմիտիվ տնտեսական սխեմաները, մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք։ Այդ լուրջ ու կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանն ինովացիոն երկիր դարձնելն է, դարձնել երկիր, որը լուծում է խնդիրներ, որոնք համընդհանուր գնահատմամբ անհնարին են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ելույթի վերջում Փաշինյանը հույս հայտնեց, որ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց տաղանդը կծառայեցնեն հայրենիքի հզորացման գործին։

«Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում։ Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, և հավատացնում եմ, որ այդ ճանապարհին չի կարող լինել խոչընդոտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրն է, ձեր պետությունն է»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումներ կունենա նաև տարբեր երկրների ղեկավարների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]