Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իէն Գիլանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով

Իէն Գիլանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈՒՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստան կատարած  այցի շրջանակներում Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսի  6-ին Գյումրիում էին:

Լեգենդար ռոք երաժիշտներն  այցելեցին Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock (Ռոքն օգնում է Հայաստանին) նախագծի շրջանակում: Երաժշտական դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դպրոցի սաները հյուրերին ներկայացան գեղեցիկ կատարումներով և արժանացան աշխարհահռչակ երաժիշտների հոտնկայս ծափահարություններին

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց աշխարհահռչակ երաժիշտների այցը Գյումրի, խոսեց դպրոցի կառուցման նախաձեռնության, այդ գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին: Քաղաքապետն իր և բոլոր գյումրեցների անունից շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ երաժիշտներին: Թիվ 6 երաժշտական դպրոցի կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի և Գյումրու մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով:

30 տարի առաջ ավստրալական Do something ընկերության համահիմնադիր Ջոն Դին համախմբեց աշխարհահռչակ երաժիշտներին՝ իրենց աջակցությունը ցույց տալու Սպիտակի երկրաշարժից տուժած բնակիչներին: Ռոք-աստղերը ձայնագրեցին «Deep Purple»-ի Smoke on the water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին: 2008 թվականին լեգենդար երաժիշտները «Մեդիամաքս» և Do Something ընկերությունների կազմակերպած բարեգործական համերգներով մեծ աջակցություն ցույց տվեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին՝ վերականգնելով այն ու նոր երաժշտական գործիքներ նվիրելով:Գյումրու 6-րդ երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976 թ-ին եւ գործել մինչեւ 1988-ի երկրաշարժը: Այնուհետեւ դպրոցը վերսկսել է իր գործունեությունը 1990 թ-ին տնակներում: 

Կազմակերպված բարեգործական համերգների արդյունքում ավելի քան 110 հազար դոլար գումար է փոխանցվել շենքի շինարարության նպատակով բացված հաշվեհամարին: Դպրոցին օգնել են նաեւ անհատ-բարերարներ, ընտանիքներ եւ 2013 թվականի սեպտեմբերի 20-ին բացվեց Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]