Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են

Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 6-ին կայացել է զբոսաշրջությանը նվիրված հայ-գերմանական գործարար համաժողովը, որին մասնակցել են հունիսի 4-ից 7-ը ճանաչողական այցով Հայաստանում գտնվող  Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (German Travel Association), Բավարիայի ուխտագնացության գրասենյակի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Հայաստանում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Սուսաննա Սաֆարյանը նշել է․ «Այս միջոցառման նպատակն է ներկայացնել պետական քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում, բնագավառի առաջնահերթությունները և հնարավորությունները, համագործակցություն ստեղծել Հայաստանի և Գերմանիայի մասնավոր հատվածների միջև, փորձել հասկանալ, թե որոնք են այն առաջարկները, որ մենք կարող ենք տալ գերմանական շուկային, և լսել գերմանական կողմի այն առաջարկները, որոնք պահանջվում են գերմանական շուկայի համար։ Մենք նաև  հրավիրել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության բնագավառում, որպեսզի իրենք էլ կարողանան ներկայացնել այն,  ինչ արվում է Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությամբ»։

«Հայաստանը կարևորում է գերմանական շուկան, Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունները։ Հարկավոր է առավելագույնս օգտագործել Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ներկայանալ գերմանական շուկայում, իսկ այսօրվա միջոցառումը  ևս մեկ լավ հնարավություն է դրա համար», - ասել է Սուսաննա Սաֆարյանը։  

Համաժողովի ընթացքում ներկայացվել են շնորհադեսներ, քննարկվել են զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական զբոսաշրջային գործընկերության առանձնահատկությունները և դրանց զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության պայմանավորվածություններ։ 

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Գերմանական տնտեսական միավորման (DWV), Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (DRV)  և «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցությամբ (ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]