Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է

 Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ 3 
անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ. ծնված Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքից:
«Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։  Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]