1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը նոր թափ է ստանում

Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցությունը նոր թափ է 
ստանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտակրթական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը գնալով ընդլայնվում է։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, Իտալիայի Ուդինեի համալսարանի ու ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև համագործակցությունը նոր թափ է ստանում։

2019-ի հունիսի 6-ին ՃՇՀԱՀ-ում  Իտալիայի Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնի և ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը վավերացրին «Ուսանողների փոխանակման մասին» համաձայնագիրը, որը նաև ԵՄ «Էռազմուս+»  ծրագրի շրջանակներում է։ Համաձայնագրի հիմնական նպատակն է կրթության և հետազոտության ոլորտներում իրականացնել Ուդինեի համալսարանի շինարարության և ճարտարապետության ուսումնական պլաններով ուսումնառող  ուսանողների  և ՃՇՀԱՀ-ի ուսանողների  փոխանակում։

«Ուրախ ենք լինել Հայաստանում և հատկապես ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում։  Մեր համագործակցությունը ինտենսիվ զարգանում է և ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  համար՝ ասաց Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնին։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան նախորդ ծրագրերի արդյունքներին և քննարկեցին հնարավոր նոր ծրագրերի շուրջ համագործակցության ուղղությունները։

«Իտալիայի շինարարության և ճարտարապետական  դպրոցների և համալսարաննների հետ  մեր համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի։ Համոզված եմ, որ Ուդինեի համալսարանի հետ այս նոր համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի երկու համալսարանների ուսանողների և դասախոսների համար ծրագրերի, մշակույթի ընկալման առումով, ինչը  հետագայում կարտացոլվի ուսանողների աշխատանքներում»,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՃՇՀԱՀ  ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Ուդինեի համալսարանի հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցությանը սկիզբ դրվեց 2015-ին Վենետիկում՝ ՃՇՀԱՀ-ի կողմից հեղինակած «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում»  խորագրով միջազգային գիտաժողովում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]