1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի երիտասարդական թիմը ԵԱ-ում 5-րդն է

Հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի երիտասարդական թիմը ԵԱ-ում 5-րդն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդհանուր հաշվարկում հավաքելով 93 միավոր գրավեց 5-րդ տեղը (1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ):  Առաջին տեղում Ռուսաստանն է 159, երկրորդում` Վրաստանը` 151, երրորդում` Հունգարիան` 124 և չորրորդում` Թուրքիան` 95 միավորով:

Հայաստանի հավաքականի կազմում Մալխաս Ամոյանը դարձավ ոսկե, Հայկ Մելքիյանը` արծաթե, իսկ Հրաչյա Պողոսյանը և Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]