1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թոնի Այոմին չի ցանկանում շրջագայել, իսկ Իէն Գիլանն իրեն ճանապարհի մարդ է համարում

Թոնի Այոմին չի ցանկանում շրջագայել, իսկ Իէն Գիլանն իրեն ճանապարհի մարդ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակի առթիվ Հայաստան ժամանած լեգենդար երաժիշտներ, Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Rock Aid Armenia բարեգործական ծրագրին նվիրված ասուլիսին Թոնի Այոմին նշեց, որ Black Sabbath-ն առաջիկայում որևէ խոշոր ծրագիր չունի, սակայն ինքը շարունակելու է ստեղծագործել:

 «Շրջագայությունները հաստատ դադարեցրել ենք: Հնարավոր է, եզակի դեպքերում նվագենք: Ինչ վերաբերվում է իմ անձնական ծրագրերին, դա լիաթոք ապրելն է:  50 տարի օտար և ամայի ճանապարհների վրա շրջագայելուց հետո, կյանքի նկատմամբ քո ընկալումներին  պետք է մի փոքր այլ ակյունից նայել: Անշուշտ, տանը նստած դեռ ստեղծագործելու եմ, իսկ անընդհատ աշխարհով մեկ շրջագայել` այդ մեկը հաստատ չեմ անելու»,- ասաց Այոմին:

Իսկ Իէն Գիլանն իրեն ճանապարհի մարդ է համարում և հաջորդ 50 տարին պատրաստվում է շրջագայել:

«Հնարավոր է՝ ոչ այս մոլորակում, բայց և այնպես: Թեթևակի շրջագայությունների թափը կիջեցնեմ, բայց ճանապարհները իմ տարերքն են: Ասեմ, որ մենք կենդանի կատարումներ էինք կատարում շատ ավելի վաղ, քան սկսեցինք ստուդիայում ձայնագրություններ անել, ուստի  շարունակելու ենք կենդանի կատարումը: Տեսնենք` ինչպես կստացվի, տվյալ պահին երկարաժամկետ ծրագրեր կառուցելը այդքան էլ հեշտ չի, որովհետև բոլորը հիմա խոսում են շրջագայությունների քանակը նվազեցնելու մասին, բայց, գիտեք, որ բնությունը վակուում չի սիրում և, մտածում եմ, թե ինչով լցնել այդ տարածքը»,- ասաց Գիլանը և հավելեց.

«Իհարկե, հանգստին ավելի շատ ժամանակ կտրամադրեմ, սակայն երկար շրջագայելով սկսում ես սիրել արածդ: Դա է քո էությունը: Նոր լսարաններ  տեսնելուց, գրավելուց և էնէրգիան փոխանցելուց լավ ի՞նչ կարող է լինել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]