Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրալացի գիտնականները կանխագուշակել են քաղաքակրթության մոտալուտ կործանումը

Ավստրալացի գիտնականները կանխագուշակել են քաղաքակրթության մոտալուտ կործանումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Breakthrough - National Centre for Climate Restoration վերլուծական կենտրոնի փորձագետները հրապարակել են զեկույց, որում եկել են այն եզրակացության, որ կլիմայի փոփոխությունների պատճառով մարդկային քաղաքակրթությունը կարող Է կործանվել արդեն մինչեւ 2050 թվականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեղինակներից մեկի խոսքով՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացումը Երկրի վրա կյանքի համար առավել լուրջ սպառնալիքն Է միջուկային պատերազմից հետո: Այսպես, եթե ամբողջ աշխարհի կառավարությունները հրաժարվեն Էներգիայի այլընտրանքային աղբուրների որոնումից, արդեն մինչեւ 2030 թվականը հանածո վառելիքի այրումից ածխաթթվային գազի արտանետումները կարող են հասնել առավելագույն մեծությունների, ասված Է տեքստում: Այս սցենարի համաձայն, մինչեւ 2050 թվականը օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա ըստ Ցելսիուսի երեք աստիճանով: Դա կհանգեցնի սառցածածկույթի քայքայման, լուրջ երաշտի եւ Ամազոնիայի անձրեւային անտառներում ծառերի ոչնչացման: Աշխարհում մշտապես տեղի կունենան հեղեղումներ ու անտառային հրդեհներ: Կկործանվեն ամբողջ Էկոհամակարգեր, Երկրի գրեթե երրորդ մասը կվերածվի անապատի: Կլիմայի փոփոխությունը լուրջ զինված հակամարտությունների կբերի ռեսուրսների համար: Կլիմայական փախստականների թվաքանակը կրող Է գերազանցել 1 միլիարդը: Այս ամեն կհանգեցնի «իսկական քաոսի» եւ «մարդկային քաղաքակրթության կործմանման», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]