Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Ոստիկանությունն իրականացնում է ծառայողական մեքենաների հաշվառում

Ոստիկանությունն իրականացնում է ծառայողական մեքենաների հաշվառում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվառում է ոստիկանության ծառայողական մեքենաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` պատասխանելով պատգամավոր Ռուբեն Ստեփանյանի հարցին:

«Ճանապարհային ոստիկանությունը տեխնիկապես ապահովված է։ Արդյո՞ք օպերատիվ ծառայության աշխատակիցները ապահովված են տեխնիկայով»,-հարցրեց պատգամավորն ու հետաքրքրվեց նաև նրանց աշխատավարձով:

«Ավտոմեքենաների մասով իմ հրամանով ստեղծված է հանձնաժողով: Հաշվառում ենք իրականացնում մեքենաների նպատակահարմար լինել-չլինելը: Կարծում եմ, որ դա դրական արդյունք կտա: Եվ չի բացառվում, որ  մենք հաշվարկն իրականացնելուց հետո որոշ չափով փոխանցենք օպերատիվ ծառայողներին»,-ասաց ոստիկանապետը:

Օսիպյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլից իր հրամանով գործում է այն մոտեցումը, որ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման դեպքում անձի կյանքը փրկելու և այլ դեպքերում տրվի հավելյալ պարգևավճար: Նա նշեց` ունեն օպերատիվ ծառայող, որը բացի իր ամսական աշխատավարձից, բացահայտումներով վաստակել է 1մլն 600 հազար դրամ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]