Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն համագործակցում է Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

 ԱԱԾ-ն համագործակցում է Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ծրագրային ապահովման համար համագործակցում է տեղի ծրագրավորողների հետ: Այսօր ԱԱԾ-ն ունի մեկ պատվեր, որը թեստավորման փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսեց ՀՀ ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին:

«Հաշվի առնելով ռազմարդյունաբերության զարգացման կառավարության որդեգրած գիծը` ԱԱԾ-ն պատրաստվում է արդյոք պատվիրատու հանդիսանալ այդ ճյուղի համար»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Արդեն իսկ համագործակցում ենք տեղի ծրագրավորողների հետ, անգամ ունեմ ստորագրած համաձայնագիր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Մենք պատվերը տալիս ենք, իրենք աշխատում են: Այսօր ունենք մի արտադրանք, որը թեստավորման փուլում է, եթե հաջողվի, կարծում եմ, որ կկարողանանք ավելի արդյունավետ աշխատել: Դա ունենալով կտնտեսենք այն մեծ գումարները, որոնք ծախսում ենք այլ երկիրներից գնված ծրագրային ապահովման համար»,-ասաց Վանեցյանը:

 Նրա կարծիքով` այդպես նաև տեղի արտադրողներն իրենց միջոցով կկարողանան դուրս գալ համաշխարհային շուկա` հատուկ ծառայություններին մատուցելով հատուկ տեխնիկական ծրագրեր: Նա հավաստիացրեց, որ ՏՏ համայնքում կա պոտենցիալ, որը բարձր է, մշտապես իրենց հետ կապի մեջ են:

Տիգրան Կարապետյանը հետաքրքրվեց նաև ԱԱԾ տեխնիկական պատասխանատվությունից, հարցրեց, թե արդյոք հագեցվածությունը համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին և արդյոք լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ չեն:

Վանեցյանը արձագանքեց` եղած տեխնիկական միջոցներով աշխատում են, կատարում են իրենց առջև դրված խնդիրները, սակայն ցանկալի կլիներ, որ միշտ արդիականացվեն, և ունենան ավելի լավ միջոցներ: «Ժամանակակից տեխնիկական միջոցներն ամեն օր փոխվում են: Սակայն հարցը կապված է շատ մեծ գումարի հետ, փոքր գաղտնալսող սարքը կարող է հասնել մի քանի տասնյակ հազար դոլարի: Այսինքն՝ չկա հստակ մի թիվ, որը տրամադրելու դեպքում մենք կարող ենք ամբողջությամբ ապահովել և գոհ լինել»,-ասաց Վանեցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]