Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ  Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղու­թյամբ։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք արձանագրել նոր ձեռքբերումներ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Արժևորում եմ Դանիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Լիահույս եմ, որ այն նոր շունչ ու որակ կհաղորդի մեր հարաբերություններին եվրոպական երկրների հետ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն և հետագա առաջընթաց»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]