Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Samsung Electronics-ը կրճատում Է սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում. The Korea Herald

Samsung Electronics-ը կրճատում Է սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում. The Korea Herald

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics կորպորացիան նվազեցնում Է արտադրության ծավալները Չինաստանում սմարթֆոնների հավաքման իր միակ գործարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է The Korea Herald-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կրճատումները վերաբերել են Չինաստանի Գուանդունի նահանգի Հոյչժոու քաղաքում ընկերության սմարթֆոնների հավաքման գործարանի աշխատակիցներին:
«Կորպորացիայի չինական ստորաբաժանման վարչության վերակազմման շրջանակներում որոշում Է ընդունվել գործարանում աշխատակիցների կրճատման մասին,-պարզաբանել Է Samsung Electronics-ի ներկայացուցիչը:-Մենք արդեն արտադրական հզորությունների անկման տվյալներ ենք գրանցում: Աշխատանքից ազատվածների վերջնական մասշտաբները դեռեւս պարզ չեն»: Ինչպես նշել են ընկերությունում, կադրային փոփոխությունների պատճառը դարձել Է վերջին տարիներին շարժական սարքերի վաճառքների ծավալների նվազումը:
Հոյչժոուի գործարանը բացվել Է 1992 թվականին եւ սկսել Է սմարթֆոններ թողարկել 2006 թվականին: 2017 թվականի դրությամբ ֆաբրիկայում աշխատում Էր ավելի քան 6 հազար մարդ:
Samsung Electronics-ը Չինաստանում հեռախոսների աարտադրության նվազեցմանը ձեռնամուխ Է եղել 2018 թվականին՝ փակելով Տյանցզինի իր գործարանը: Թերթի կարծիքով՝ ՉԺՀ-ում աշխատուժի եւ ընկերության գործարանների կրճատման որոշումը կապված Է Հնդկաստանում իր ներկայությունն ընդլայնելու կորպորացիայի պլանների հետ: Անցյալ տարվա օգոստոսին Samsung Electronics-ը հայտարարել Էր Հնդկաստանի Նոյիդա քաղաքում շարժական հեռախոսների արտադրություն գործարկելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]