Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանը տեղյակ է՝ ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից

  Արթուր Վանեցյանը տեղյակ է՝ ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը գիտի, թե ինչ նյութեր են անհետացել ԱԱԾց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վանեցյանն ասաց հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում Ազգային անվտանգության տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ, որ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին, և քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ գիտի, թե ինչ նյութեր են անհետացել:

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ նախորդ իշխանությունները Ազգային անվտանգության ծառայությունում որոշ փաստաթղթեր են ոչնչացրել հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]