Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարշավայում արհեստական արմավենու հեղինակն ի նշան բողոքի երկաթյա ճյուղերը փոխարինել Է իսկականներով

Վարշավայում արհեստական արմավենու հեղինակն ի նշան բողոքի երկաթյա ճյուղերը 
փոխարինել Է իսկականներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի մայրաքաղաքի պատմական մասում՝ գեներալ Շառլ դե Գոլի անվան հրապարակում, տեղադրված հսկայական արհեստական արմավենին զրկվել Է իր երկաթյա ճյուղերից: Հունիսի 1-ին դրանք փոխարինել են իսկական արմավենու ճյուղերով, որոնք արագորեն չորացել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինստալյացիայի հեղինակը՝ նկարչուհի Յոհաննա Ռայկովսկայան, այս կերպ իր բողոքն Է հայտնել բնության պաշտպանության բնագավառում մարդության անգործության դեմ: «Մենք արմավենին մեռցրել ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա (հունիսի 5) առթիվ»,-պարզաբանել Է Ռայկովսկայան Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ մարդկությունը «մոտենում Է անդունդի եզրին՝ ոչնչացնելով Էկոհամակարգը, որից կախված Է նրա ապագան»:

Ավելի վաղ նկարչուհին քանիցս հավաքում-տանում Էր իր ինստալյացիայի մի քանի ճյուղեր, երբ, նրա կարծիքով, երկրում տեղի Էր ունենում այս կամ այն սոցիալական անարդարությունը: «Ամենից շատ ինձ անհանգստացնում Է այն, որ մենք դրանից բնավ չենք վախենում: Գալու Է ոչ թե մորեխը, այլ կատակլիզմների ցիկլը: Ամենասարսափելին տեսակների անհետանալու տեմպն Է, կյանքի ծառը ճաղատանում Է ինչպես մեր արմավենին»,-նշել Է նա: Նկարչուհին նշել Է, որ պատրանքներ չի տածում այն բանի առնչությամբ, թե իր ակցիան կկարողանա ինչ-որ բան փոխել: «Պետք Է տեղի ունենա ինչ-որ խոշոր բան՝ ցիկլոն, տոռնադո, հսկայական ջրհեղեղ, որպեսզի մարդիկ գիտակցեն սպառնալիքի մասշտաբները»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]