Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ շահարկումներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հարցի բանակցային գործընթացի 
վերաբերյալ շահարկումներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ շահարկումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով իր կողմից բազմիցս դավադիրների մասին արված հայտարարություններին, Փաշինյանը նշեց, որ այդ խնդիրն առաջացել է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների հետ հանդիպումներից հետո։

«Ես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել, և ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված համաձայն են, թե ոչ։ Պարզվել է, որ դրա հետ բոլորը համաձայն են։ Եվ, երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ, թե ինչ պայմաններում պետք է գնանք առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում։ Ես եմ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]