Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն

Բակո Սահակյանը այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են կազմակերպության գործունեությանը, առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական հարցերին:

Նախագահը նշել է, որ բարձրացված խնդիրները մանրամասնորեն կուսումնասիրվեն, եւ դրանց կտրվեն պատշաճ լուծումներ:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]