Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռումինիայի Բանֆի դղյակի տարածքում կայացել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ միջոցառումը

Ռումինիայի Բանֆի դղյակի տարածքում կայացել է «Հայկական բակ փառատոն»-ի 
անդրանիկ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարի, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սեբեշիի հետ մայիսի 31-ին մասնակցել է «Հայկական բակ փառատոն»-ի անդրանիկ միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
 
«Փառատոնը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Տրանսիլվանիայի սրտում` Կլուժ-Նապոկա քաղաքում գտնվող հնագույն Բանֆի (Banffy) դղյակի տարածքում (ներկայիս Կլուժի արվեստների թանգարանում), Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Կլուժ նահանգի խորհրդի և Կլուժի արվեստների թանգարանի աջակցությամբ և նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:
 
Փառատոնի բացման խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի գաղափարի և նախաձեռնության համար, շնորհավորեց Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և միության անդամներին 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայտնեց իր պատրաստակամությունն ընդլայնելու և շարունակական դարձնելու փառատոնը: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև տաղանդավոր երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանի «Երկխոսություն» խորագրով  նկարների ցուցահանդեսը` նվիրված Կլուժ և Երևան քաղաքների նմանություններին ու տարբերություններին:
 
Այցի շրջանակներում նաև տեղի ունեցան մի շարք հանդիպումներ Կլուժի պետական կառավարման մարմինների, գիտակրթական, մշակութային, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
 
Ավարտին դեսպան Մինասյանն այցելեց Կլուժի ազգային արխիվ, որտեղ արխիվի տնօրեն Իոան Դրագանը (Ioan Dragan) ներկայացրեց արխիվում պահվող նյութերը, որոնք վկայում են այդ տարածաշրջանում տեղի հայ համայնքի դարավոր ներկայության մասին: Դեսպան Մինասյանն ու դոկտոր Դրագանը քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր:
 
Հունիսի 3-ին Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք) դեսպան Մինասյանը հանդիպեց քաղաքապետ Իոան Նեսելեանի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Գեռլա ու Իջևան քույր-քաղաքների հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]