Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Սադոյանը հանդիպել  է Կախեթիի նահանգապետի հետ և այցելել տարածաշրջանի միակ հայկական գյուղ

Դեսպան Սադոյանը հանդիպել  է Կախեթիի նահանգապետի հետ և այցելել 
տարածաշրջանի միակ հայկական գյուղ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները hունիսի 3-ին այցելել են Կախեթիի տարածաշրջան, որի կենտրոն Թելավի քաղաքում հանդիպել են  Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագաշվիլիի (Irakli Kadagashvili) հետ։

Հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։

Կախեթիի նահանգապետը ներկայացրել է տարածաշրջանի առաջնահերթություններն ու ապագա ծրագրերը։

Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։

Այնուհետև դեսպանը Կախեթիի նահանգապետի ուղեկցությամբ այցելել է Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունն այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։ Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը, ավտոճանապարհի վերանորոգմանը, մանկապարտեզի հիմնմանը։ Նահանգապետը նշել է, որ գյուղի գազաֆիկացումը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև 2021թ.։ Դեսպանությունը գյուղի դպրոցին նվիրել է գրականություն, գրենական պիտույքներ և սպորտային պարագաներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]