Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տարանտինոն Էկրանավորում Է Ջանգոյի եւ Զորոյի մասին իր կոմիքսը. Collider

Տարանտինոն Էկրանավորում Է Ջանգոյի եւ Զորոյի մասին իր կոմիքսը. Collider

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն աշխատում Է «Ջանգո/Զորո» կոմիքսի մոտիվներով ֆիլմի Էկրանավորման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Collider ամերիկյան պորտալը:

Նշվում Է, որ կոմիքսը գրվել Է իր՝ Տարանտինոյի կողմից եւ թողարկվել Dynamite Entertainment եւ DC Comics ընկերությունների հետ համատեղ: Ինչպես հաղորդվում Է, ամերիկացի դերասան եւ գրող Ջերոդ Քարմայքլը հանդես Է գալու որպես կոմիքսի Էկրանավորման սցենարիստ:

Պորտալի տեղեկատվության համաձայն, անորոշ Է մնում, թե Տարանտինոն անմիջականորեն Է գլխավորելու նախագիծը, թե այն կվստահի մեկ ուրիշին:

Պորտալը նշում Է, որ Էկրանավորման գործողությունը կծավալվի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի իրադարձություններից մի քանի տարի անց, ֆիլմ, որը նույնպես նկարահանել Է Տարանտինոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]