Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը հեռախոսազրույց Է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ. Press Association

Թրամփը հեռախոսազրույց Է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ. Press Association

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 20-րոպեանոց հեռախոսազրույց Է ունեցել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ, համապատասխանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Բորիս Ջոնսոնի հետ, սակայն նրանց անձնական հանդիպումը չի կայանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտնել Է Press Association բրիտանական լրատվական գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, խոսակցությունը «բարեկամական Էր եւ արդյունավետ», սակայն արտաքին գործերի նախկին նախարարը մերժել Է անձնական հանդիպման հնարավորությունը: Ինչպես իր հերթին ճշտում Է ITV հեռուստաալիքը, Ջոնսոնը պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թրամփի հետ չի հանդիպել այն պատճառով, որ երեքշաբթի օրվա համար պլանավորել Էր այլ միջոցառում:

Այցի նախօրեին The Sun բրիտանական տաբլոիդին տված հարցազրույցում ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Ջոնսոնը, որը, հարցումների համաձայն, Դաունիգն-սթրիթ, 10-ի նստավայրն զբաղեցնելու ֆավորիտն Է, հիանալի գլուխ կհաներ վարչապետի պարտականություններից Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվելու դեպքում: ԱՄՆ-ի նախագահը խոստովանել Է, որ Ֆորին օֆիսի նախկին ղեկավարը եւ Լոնդոնի նախկին քաղաքագլուխը «լավ տղա Է» եւ միշտ Էլ դուր Է եկել իրեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]