Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիտնականներն ածխաթթվական գազից Էներգիայի ստացման եղանակ են հայտնաբերել

Գիտնականներն ածխաթթվական գազից Էներգիայի ստացման եղանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի գիտնականները մշակել են ածխաթթվական գազից Էներգիայի ստացման նորաստեղծական եղանակ: Ինչպես հայտնել Է Yonhap գործակալությունը, այդ հայտնագործությունը մարդկությանը կապահովի Էժան ԷլեկտրաԷներգիա ստանալու հնարավորությամբ եւ կօգնի լուծելու գլոբալ տաքացման հիմնախնդիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանել Է Ուլսանի Գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակից Կիմ Գին Թհեն, հայտնագործությունը թույլ Է տալիս ԷլեկտրաԷներգիա եւ մաքուր ջրածին ստանալ այն միջավայրից, որը բաղկացած Է ջրից, դրանում լուծված ածխաթթվական գազից եւ երկու կատալիզատորից: «Քիմիական եւ Էլեկտրաքիմիական ռեակցիաները, որոնք տեղի են ունենում այդ համակարգում, բավականաչափ պարզ են, ինչի շնորհիվ այդ պրոցեսը կարող Է հեշտությամբ օգտագործվել առեւտրային նպատակներով»,- պարզաբանել Է պրոֆեսոր Կիմը: Նրա խոսքով՝ այդ մեթոդի շնորհիվ մեկ տոննա ածխաթթվական գազն օգտակար Էներգիայի փոխարկելու համար ծախսերը կկազմեն ընդամեը 200 դոլար:

«Ածխաթթվական գազը լուծելով ջրում՝ մենք կարողացանք դրա համար նոր կիրառում գտնել»,- մեկնաբանում Է պրոֆեսորը հայտնագործությունը: Տեղական մի քանի քիմիական ընկերություններ եւ մետաղագործական գործարաններ արդեն հետաքրքրվել են նորաստեղծական քիմիական պրոցեսով, քանի որ այն կարող Է լուծել ածխաթթվական գազի արտանետման խնդիրն այդ ձեռնարկություններում:

Նաեւ սպասվում Է, որ ածխաթթվական գազի փոխարկման տեխնոլոգիան կօգնի գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցում, որի պատճառներից մեկը ջերմոցային գազերի արտանետումների աճն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]