Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Ցանցում հայտնվել Է Բոբ Դիլանի մասին Սքորսեզեի ֆիլմի թրեյլերը


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ի Netflix պաշտոնական ալիքում հրապարակվել Է երաժիշտ Բոբ Դիլանի համերգային շրջագայության վերաբերյալ Մարտին Սքորսեզեի նոր վավերագրական կինոնկարի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացառիկ հարցազրույցներ, համերգների եզակի արխիվային կադրեր, ավելի վաղ չհրապարակված երաժշտական նյութ. այս ամենը եւ բազմաթիվ այլ բաներ են տեղ գտել Մարտին Սքորսեզեի «Rolling Thunder Revue: A Bob Dylan Story By Martin Scorsese» ֆիլմում, հայտնել Է Variety հանդեսը:
Rolling Thunder Revue համերգային շրջագայությունն անցկացվել Է 1975-1976 թվականներին: Դրան մասնակցել են այն տարիների ֆոլքի բազմաթիվ աստղեր:
Սպասվում Է, որ ֆիլմում կլինեն ոչ միայն վավերագրական, այլեւ խաղային նկարահանումներ, ինչպես նաեւ Rolling Thunder Revue-ի գրեթե բոլոր մասնակիցների հարցազրույցները, որոնք ֆիլմի համար վերցրել Է Բոբ Դիլանի պրոդյուսեր Ջեֆ Ռոզենը:
Սա Մարտին Սքորսեզեի երկրորդ աշխատանքն Է ամերիկացի մեծ բանաստեղծի եւ երաժշտի մասին: Առաջին ֆիլմը, որը կրում Է «Տունդարձի ճանապարհ չկա» անվանումը, Էկրան Է բարձրացել 2005 թվականին:
«Rolling Thunder Revue: A Bob Dylan Story By Martin Scorsese» կինոնկարի պրեմիերան Netflix ալիքով կկայանա հունիսի 12-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ